Բրիտանիայում ադամանդներով հսկայական մետաղադրամ են ստեղծել՝ ի հիշատակ Եղիսաբեթ II-ի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցի նախօրեին բրիտանական ընկերություններից մեկը ներկայացրել է մի քանի կիլոգրամ կշռող հսկայական հուշադրամ, որի երկու կողմերում հազարավոր ադամանդներ են դրված:
«Ստեղծվել է արտասովոր հուշադրամ՝ նշելու Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի մնայուն ժառանգությունը», - Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ընկերությունը՝ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այն իրենից ներկայացնում է «Թագ»՝ երկու կողմից զարդարված ավելի փոքր ոսկե մետաղադրամներով և ադամանդներով: Դարձերեսի վրա ոսկուց պատկերված է Եղիսաբեթ II-ի վերջին դիմանկարը , որի շուրջը հազարավոր ադամանդներ պատկերում են Միացյալ Թագավորության դրոշը։ Դիմերեսը զարդարված է չորս մետաղադրամներով, որոնք կրում են թագուհու ավելի վաղ դիմանկարները, որոնք ևս շրջապատված են թանկարժեք քարերով։
Հուշադրամի ստեղծմանը մասնակցել է 8 երկրի 83 մասնագետ։ Դրա համար պահանջվել է ամենաբարձր ստանդարտի 3,61 կգ ոսկի և 6426 ադամանդ, ասվում է ընկերության կայքում:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, հուշադրամը բասկետբոլի գնդակի չափ է և գնահատվում է մոտավորապես 18,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Վաճառվելու դեպքում այն կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ մետաղադրամը, նախորդ ռեկորդը պատկանում էր Double Eagle մետաղադրամին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները