Գոռ Սահակյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Լուրը հայտնում է sport.news.am-ը:
Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը քաշային փոփոխություն չկատարեց, բայց 142 կգ-ը կրկին չհաջողվեց Գոռ Սահակյանին պոկել: Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:
Հրում վարժությունը եւս անհաջող ստացվեց Գոռ Սահակյանի համար: 20-ամյա ծանրորդը պայքարը սկսեց 170 կգ-ով եւ առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցումը եւս չհաջողվեց Հայաստանի ներկայաոցուցիչի մոտ: Երրորդ մոտեցմամբ միայն Սահակյանը հրեց 170 կգ-ը: Այս վարժությունում նա պայքարն ավարտեց 5-րդ տեղով:
Ա խմբի երկամարտում Գոռ Սահակյանը 312 կգ արդյունքով երկրորդն է, բայց B խմբի առաջատար ինդոնեզացի ծանրորդը 9 կգ-ով գերազանցել է Հայաստանի ներկայացուցիչին (321 կգ):
67 կգ քաշայինների աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 333 կգ արդյունքում (153+180) 5-րդ անգամ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Լիժուն Չեն:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Սահակյանը ծանրամարտի ԱԱ-ում պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց
- Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելա Յայլյանը վնասվածքի պատճառով լքել է պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան