Դանիել Իոաննիսյան. Թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն՝ ՔՊ համակիրը հարձակվել է դիտորդի վրա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է.
«Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա։
Ընդ որում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն է։
Եթե դրան գումարենք որոշ դպրոցների անձնակազմերը ՔՊ-ի հավաքներին «կամավոր-պարտադիր» կերպով բերելը (օրինակ` թիվ 113 դպրոցը), ապա կարելի է շնորհավորել ՔՊ-ին` ուսումնական հաստատությունների ապակուսակցականացումը ՔՊ-ականացմամբ փոխարինելու գործընթացի բարեհաջող մեկնարկով։
Այս ամենի մեջ լուսավոր կետը ԿԳՄՍՆ-ն է, որ փորձում է վարչական ռեսուրսի չարաշահումից հեռու պահել դպրոցները, բայց դե քաղաքապետարանի հանրակրթության վարչության ՔՊ-ական պետը, ինչպես տեսնում ենք, ավելի ազդեցիկ է»։
Դիտորդական առաքելությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։
Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։
Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին:Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա