«Ժողովուրդ». Ինչ գաղտնի նախագծեր պետք է զեկուցի Սուրեն Պապիկյանը Փաշինյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 30 հարց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցերի մեծ մասը կրկին չզեկուցվող են։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք նախագիծ պետք է զեկուցի վաղը վարչապետին, և երեքն էլ գաղտնի են լինելու։ Բացի այդ, վաղը նախագիծ կընդունվի՝ հոկտեմբերի մեկից կրկին վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Մյուս կողմից՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մասնավորապես, 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):
Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, և կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում