Զոհվածի տեղահանված ընտանիքը պարտավոր չէ տարին մեկ անգամ դռնեդուռ ընկնի՝ ապացուցելու, որ հարազատը իրոք զոհվել է․ Լիաննա Պետրոսյան
Քաղաքացի Լիաննա Պետրոսյանը գրում է․
«Ես հասկանում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց…
Ինձ ո՞վ կբացատրի զոհվածների ընտանիքներից ամենամյա կտրվածքով «զոհվածի փաստաթղթեր սարքելու» քաշքշուկի իմաստը տարբեր պետական մարմիններում, էլ չեմ խոսում Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ / Zinapah կամ ժողովրդի լեզվով ասած՝ 1000 պլյուսի մասին, որ իսկական գլխացավանք է։
Այս կառույցները հասկանո՞ւմ են, որ զոհվածի տեղահանված ընտանիքը պարտավոր չէ տարին մեկ անգամ դռնեդուռ ընկնի՝ ապացուցելու, որ հարազատը իրոք զոհվել է, իրենք էլ այս կամ այն ծրագրի շահառու են։
Շրջափակման պայմաններում էլ տարբերակ փնտրի անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան մարմին ներկայացնելու համար։
Մի՞թե հնարավոր չէ այնպիսի աշխատանքային համակարգ մշակել, որ այդ տվյալները ավտոմատ տեղափոխվեն հաջորդ տարի, իսկ ըստ անհրաժեշտության ներկայացվեն միայն ընթացիկ փոփոխությունները։
Ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք։
1000 պլյուսի մասին առավել մանրամասն՝ հաջորդիվ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա