Կրթություն, գիտություն 16:47 07/09/2023 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Անվերջ նողկալի կրքեր ու ճղճիմ բարքեր բրյուսովում․․․ Քաղաքական անթաքույց հաշվեհարդա՞ր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հուլիսի 6-ին Բրյուսովի անվ․ պետական համալսարանի  Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնից  էլ նամակով ստանում եմ նոր ուսումնական տարվա դասացուցակը։ Ուրախ եմ, որ հարգել են խնդրանքս․ այս տարի էլ դասերս երկուշաբթի են, երբ ԱԺ-ում սովորաբար նիստ չի լինում։ Մտածում եմ  չորրորդ կուրսեցիները կուրախանան․ տարեվերջին խնդրում էին, որ շարունակենք միասին աշխատել։ Օգոստոսի 28-ին էլ մեկ այլ էլ․ նամակ եմ ստանում ամբիոնից․ հրավիրում են ամբիոնի նիստի։ Ասեմ, որ Բրյուսովում 0.25 դրույքով՝ անգլերեն-հայերեն գրական թարգմանություն  եմ դասավանդում 2011-ից, ավագ դասախոս եմ, բ․գ․թ․,  երկու տարի  ԲՈԻՀ-ի կառավարման խորհրդի անդամ եմ եղել, թարգմանական և գիտական մի քանի ժողովածուի հեղինակ, Գրողների միության անդամ․․․

Ինչևէ, երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ըստ դասացուցակի համալսարանում եմ, ուսումնական տարվա համար պատրաստած նոր ծրագրով մտնում եմ լսարան, ու․․․դասացուցակում իմ անվան դիմաց այլ անուն է՝ մեր ամբիոնի հայցորդներից մեկի անունը․․․

Ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանից փորձում եմ հստակեցնել խնդիրը։ «Վատ բան ստացվեց․․․ 0.25 դրույքները կրճատելու հրահանգ կա վերևից» կարկամած պատասխանում է նա։ «Սա վերաբերում է անխտիր բոլորի՞ն»,-փորձում եմ ճշտել արդեն պատասխանից  խուսափող  տկն Գայանեից։

Ռեկտոր Դ․ Գյուրջինյանի կաբինետում եմ։ «Մենք այսդպիսի որոշում չունենք, ինչո՞ւ եք ինձ դիմում», անտեղյակ պեդանտի անհյուրընկալ խաղաղությամբ  և  հարցն իրենից  օտարելու մարտավարությամբ պատասխանում է ռեկտորը։

«Այդ դեպքում ովքե՞ր են  վերևները», համառում եմ և առաջարկում, որ հրավիրի արդեն դռների հետևում գտնվող ամբիոնի վարիչին։ Նա գալիս է և ասում, որ իրեն այդպիսի հրահանգ է տվել  Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանը։ Իհարկե, միամիտ է պատկերացնել, որ դեկանն՝ առանց ռեկտորի հետ  համադրելու կրթական-կառավարչական քաղաքականություն որդեգրելու  և բանավոր որոշումներ կայացնելու  ինքնուրույնություն ունի, բայց ինչևէ․․․

«Ես եմ այդպես որոշել, արտաքին համատեղման 0.25  դրույքներ մեզ պետք չեն, համ էլ համալսարանի բյուջեի վրա բեռ է»,  սեփական անվտանգության բարձիկների վրա համոզված, անբարեվարք ինքնավստահությամբ նետում է նոր բարքերին  հարմարված ու դեկանի աթոռին հանգրվանած նախկին պրոռեկտորը։

Ակնհայտ ստին/այդպիսի որոշում չկա/ և անհեթեթությանը պատասխանում եմ, որ նույն և այլ ամբիոններում գիտեմ արտաքին համատեղմամբ, նույն դրույքաչափով դասավանդողների։ Ավելացնում եմ, որ իմ աշխատավարձը  նույնքան է, որքան բուհում դասավանդող և գիտական աստիճան ունեցող ցանկացած դասախոսինը։  Ի դեպ, ամբիոնի մոտ 50 դասախոսներից  գիտական աստիճան քչերն ունեն, իսկ գրական թարգմանական պրոդուկտ՝ մեկ-երկուսը։
Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ  ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ  ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։ 

«Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։  Կարծում եմ, որ կամայական  որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքյին էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝  լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։
Եվ ահա այստեղ գալիս է  անկեղծության պահը․   դեկան Մարգարյանը կորցնում է  emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/,  ընկնում նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու  էքստազի մեջ և պայթում ․ «Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։ 

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․
Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդված կամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարական։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության  չհիմնավորված  և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը,  դատարկ և կիսագրագետ թղթերի  հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և  օրենքի ու բազմաթիվ  ընթացակարգերի խախտումով նախարարության  տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հանաքած իր թեկնածուին։ 

Ու սա մտնում է լսարան, մտածում եմ ես ու հանգիստ խղճով դուրս  գալիս շենքից։ Ես ձեզանից մեկը չեմ․ ես  չեմ լռել, չեմ ծախվել, չեմ ստել, չեմ քծնել,  Ճամբարափոխ չեմ եղել, չեմ հարմարվել, իրավունքն ու արդարությունն իմ համար անսակարկել են,  սիրել եմ ուսանողներիս՝   գիտելիք ու բարոյական, համամարդկային արժեքներ փոխանցե։
Հետո իմանում եմ, որ այս վերաբերմունքին են արժանացել Բրյուսովի զավթման օպերացիայի ժամանակ չլռած, քաղաքական և քաղաքացիական կեցվածք ու ողնաշար ունեցող այլ դասախոսներ ևս․․․Հետո նաև իմանում, որ այլակարծների զտում նաև այլ բուհերում է տեղի ունենում։

Գուցե Հայաստանի կործանվող համապատկերում սա  մի փոքր խճանկար է,  էությամբ անբարո և ողորմելի խճանկար։

Բայց առաջին հայացքից միայն։
Խոսքը սոսկ առանձին վերցրած  մարդկային ճղճիմ և քստմնելի բովանդակության ու որակների մասին չէ, խոսքը բարոյական բոլոր կարմիր գծերը հատած և այս ամենը բնականոն համարող համատարած միջավայրի մասին է, այսպիսի միջավայր գեներացնող  ու այս միջավայրում անմնացորդ ծախվող տեսակի մասին է։ Էս տեսակի համար դրսևորվելու  պոլիցայական «պարարտ»  միջավայր է ստեղծվել նիկոլի Հայաստանում։
Ցինիկությունն ու ամենաթողությունն ամենուր է, բոլոր բնագավառներում։ Այս տեսակը նույնքան և ավելի վտանգավոր է, քան  արտաքին թշնամին։  Այս տեսակը  «շնորհիվ» նաև քաղաքական բանտարկյալներ ունենք։

Հայաստանում տեսակի կռիվ է,  Հայաստանում ինքնության պայքար է, գոյաբանական պայքար,  ու էդ պայքարը միայն սահմնին չէ, հիմա մեր մեջ է․․․։  Որոմը/թեփը/ ծածկել է ցորենը․․․
Ոչ նիկոլական Հայաստանում, որն հաստատ գալու է, պիտի զատենք , պիտի մաքրենք, թույլ չպիտի տանք, որ քաղաքական հայացքի, խղճի ու համոզմունքի համար բառիս բուն իմաստով կեղեքեն հասարակությանը։ Ոչ նիկոլական Հայաստանում նախ պիտի սկսենք հասարակությունն առողջացնելուց, հետո ուշ կլինի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}