Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո
«Կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»,- այս մասին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Սա շարունակվող, ընթացքի մեջ գտնվող ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ շատ մարդիկ մահանան: Կան տարբեր ձևաչափեր` ինչպես կարող է ցեղասպանություն լինել: Մի դեպքում կարող է զոհերի թիվը զրո լինել: Այսինքն` կարելի է ստեղծել պայմաններ, որ տանում են մարդկանց ոչնչացման: Լաչինի միջանցքի շրջափակումը հենց այդպիսի պայմաններ է ստեղծում ոչնչացման համար»,- 1lurer-ի հաղորդմամբ, ասել է նա` նշելով, որ պետք է կանխել 120 000 մարդկանց ցեղասպանությունը, որոնք ապրում են ԼՂ-ում:
«Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք»,- դիմելով ներկաներին` ասեկ է նա՝ հիշեցնելով 1915-ի Ցեղասպանության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն․ Լուիս-Մորենո-Օկամպոն
- Ցեղասպանությունը գալու հասնելու է մինչև Երևան․ Վարուժան Գեղամյան
- Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ հայերի ցեղասպանություն է. ՄՔԴ–ի նախկին դատախազ
- Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Թաթոյան
- Լուիս Մորենո Օկամպոն արձագանքել է Արցախի նախագահին
- Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց