Կրթություն, գիտություն 14:05 07/09/2023 Հայաստան

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է Եվրոպա մեկնելուն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է ուղևորվել Նիդելանդներ փորձարկումների։ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի Մաքուր սենյակում արբանյակը փաթեթավորեցին ու ճամպրուկում տեղավորեցին Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի ու «Բազումք» լաբորատորիայի ներկայացուցիչները։ Գործընթացին հետևում էր ՊԵԿ մաքսային տեսուչը։ Որպեսզի հայրենական արբանյակը դեպի Եվրոպա ճանապարհն անվտանգ անցնի, որևէ տեղ ճամպրուկը չբացվի, դրվել են մաքսային ապահովության միջոցներ։



Մաքուր սենյակում կատարվողին ապակուց այս կողմ հուզված, լարված հետևում է «Հայասաթ-1 թիմի գլխավոր գիտնական  Ավետիք Գրիգորյանը։ Արբանյակի ստեղծման գործում ներգրավված են եղել նրա դպրոցն անցած մասնագետները։ 

«Սա որ ստացվեց, ես լացելու եմ»,-հուզմունքն ու հպարտությունը չի կարողանում զսպել ուսուցիչը։

Ստեղծվել է ամենապարզ, մեկ միավորանոց արբանյակ, որը ծրագրավորվել է, կթեստավորվի ու կուղարկվի տիեզերք։



«Մենք պետք է համոզենք մյուսներին, որ կարող ենք անցնել ավելի լուրջ ծրագրերի։ Մենք չենք կարող միանգամից անել երկրորդ, երրորդ քայլերը, դրա համար պետք էր նախ առաջին քայլն անել։ Մեր հաջորդ քայլն ավելի մեծ է լինելու, բայց այնքան, որ չձախողենք, այլ անցնենք փորձառության հաջորդ մակարդակ։ Մենք չենք կարող այլ երկրների նման տասնյակ տարիներ էվոլյուցիոն ճանապարհով գնալ, պետք է աշխատենք մյուսների հետևից հասնել, մտնել այդ ոլորտ և տիեզերական շուկայում գրավել մեր ուրույն, արժեքավոր, գնահատվող, մեր վաստակած տեղը, որը գուցե լինի սպեցիֆիկ, որ ասեն՝ այ այս ոլորտում Հայաստանն է ուժեղ»,-ասում է Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր և տնօրեն, ԱՅԱՍ տիեզերագիտական ընկերության համահիմնադիր և նախագահ Ա. Գրիգորյանը։

Նախատեսվում է, որ Նիդերլանդներում անցկացվելիք վիբրացիոն, ֆունկցիոնալ ու այլ փորձարկումների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի վերջին։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա աշնան վերջին հայրենական առաջին արբանյակը, որը ստեղծվել է  «Բազումքի» և Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի համագործակցության արդյունքում, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, SpaceX- ընկերության Falcon 9 հրթիռով արձակվելու է տիեզերք։  2010 թվականից մինչ այժմ Falcon 9-ը կատարել է ավելի քան 250 թռիչք, որոնցից 99,2 տոկոսն ամբողջությամբ հաջողված են եղել։

Հրթիռի այս պահին գործող տարբերակը՝ Falcon 9 Block 5-ը, ցույց է տալիս 100 տոկոսանոց արդյունավետություն. 190-ից ավել թռիչք՝ բոլորը հաջող։ Այնպես որ հայրենական առաջին արբանյակը՝ «ՀայաՍաթ-1»-ը լինելու է հուսալի ձեռքերում։ «Բազումք»-ի մասնագետները հույս ունեն, որ տիեզերք արձակված արբանյակի ազդանշանները կարող են որսալ նաև լաբորատորիայի վերերկրյա կայանից։

«Երբ արբանյակը դուրս գա ուղեծիր, որոշ ժամանակ անց անտենաներն է բացելու և սկսելու է փարոսի պես ազդանշաններն ուղարկել, որոնք իրենց մեջ պարունակում են հեռաչափական ինֆորմացիա համակարգերի աշխատանքի մասին։ Երբ առաջին ազդանշանը ստանանք, կհամոզվենք, որ պրոցեսների ողջ շղթան՝ հրթիռից անջատումը, անտենաների բացումը, համակարգի միանալը, ազդանշաներ ուղարկելը, նորմալ է։ Քիչ հավանական է, բայց բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է, որ ազդանշանները ստանանք հենց Բազումքի կայանքից»,-մանրամասնում է Գրիգորյանը։

Մինչ թռիչքը «Հայասաթ-1»-ի հետ Ամստերդամ կմեկնի ու տեղում իրականացվող փորձարկումներին կհետևի հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը։  Նրա խոսքով, Հայաստանում տիեզերական ոլորտում գործունեություն սկսելիս առաջին միտքը եղել է հայաստանցի մասնագետների ուժերով արբանյակ ստեղծելու ու հավաքելու մասին։  Գաղափարն իրականություն դարձնելու համար գործընկերներ փնտրելիս CSIE-ն հանդիպել է Բազումքին, որն արդեն իսկ Հայաստանում զբաղվում էր տիեզերական հետազոտություններով ու տիեզերական տեխնոլոգիաների մշակմամբ։

Գրեթե մեկ ու կես տարի տևած թիմային աշխատանքի արդյունքում ստեղծվել է հայկական արտադրության առաջին արբանյակը։

Մասիս Կումրիգյան

«Մենք հասկացանք, որ ամենաճիշտը CubeSat ձևաչափի արբանյակից սկսելն է և մեկնարկեցինք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Արդյունքում մենք ստացան կրթական  լավ արժեք, որը դարձավ հիմք հաջորդ սերնդի համար։ Արբանյակի կարողությունները, ֆունկցիոնալությունը հետաքրքրիր ու արժեքավոր բաներ են, բայց այս պարագայում ամենամեծ օգուտը կարողությունների զարգացումն է։ Սա հոյակապ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ թիմերը համագործակցում են»,-ասում է Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն, Հայասաթ-1 թիմի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը։

Նա ընդգծում է՝ շատ քիչ բյուջեով կարողացել են խնդիր դնել, լուծում ստանալ, քիչ ռեսուրսներով ծախսելով նման արդյունք ստանալը, շատ հարցերում ճկունությունը նրան լավատեսություն է ներշնչում. հետագայում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար կարևոր բաներ են։

Հայրենական առաջին արբանյակի ստեղծման գործում մասնագետները գրեթե բոլոր խնդիրներին առնչվել են առաջին անգամ՝ սկսած անհրաժեշտ նյութերի, մասերի ներմուծմանը վերաբերող իրավական կարգավորումներից մինչև պատրաստի արտադրանքի արտահանման թղթաբանություն, պետական վճարներ, հաճախականությունների արձանագրում, լոգիստիկ պրոցեսներ... Անսպառ համբերություն, ամուր նյարդեր պահանջող գործի ռիսկերը բարձր էին, բայց հաջողության հասնելու հաստատակամություն կար։

Հայկ Մարտիրոսյան

«Ստեղծելով Բազումքը՝ մենք գիտակցում էինք, որ անցնելու ենք բոլոր այն դժվարությունների միջով, որոնցով անցնում են առաջինները։ Բազումքն իր առջև խնդիր է դրել դառնալու կորիզ, որի շուրջ հավաքվելու են Հայաստանի և սփյուռքի այն մասնագետները, որոնք ժամանակին զբաղվել կամ այժմ էլ զբաղվում են տիեզերական հետազոտություններով»,-ասում է Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն, Հայասաթ-1 թիմի գլխավոր ինժեներ Հայկ Մարտիրոսյանը։

Նա Ամստերդամում կհետևի արբանյակի փորձարկումներին, ի հայտ եկած խնդիրներին տեղում լուծում կտա, թերություններին՝ շտկում։


Ավետիք Գրիգորյան

Hayasat-1-ի անունը խորհրդանշում է գործի շարունակականությունը։

«Մենք ունենալու ենք Hayasat-2, 3, 4... Մեկ միավորն արձակեցինք, հետո գուցե կլինի երեք միավոր, վեց միավոր և այլն։ Հետո կսկսենք առաջադրել նոր տեխնոլոգիական խնդիրներ, գտնել լուծումներ, որոնք աշխարհում կամ չեն լուծվել կամ լուծվել են ոչ այնքան լավ։ Մենք այդ կերպ նախատեսում ենք մուտք գործել տիեզերական ոլորտ, ներգրավվել միջազգային տարբեր ծրագրերում։ Տիեզերական ոլորտը Հայաստանում կարող է դառնալ լոկոմոտիվ երկրի բոլոր տեխնոլոգիական ոլորտների համար»,-նշում է «Այաս»-ի համհիմնադիրը։

Իսկ մինչ այդ արբանյակ ստեղծող թիմն անհամբերությամբ է սպասում ուղեծրից առաջին ազդանշանը ստանալուն։

Հ.Գ. 2022 թվականի մայիսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը իսպանական «Սանտլանտիս» ընկերության արտադրածն է։


 
Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար մեկնարկել է դրամահավաք ռեԱրմենիա հարթակում։

Մանրամասները՝ տեսանյութում։



Լուսանկարների մի մասն ու աշխատանքի ընթացքի կադրերը տրամադրել են Բազումքից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Առնչվող տեսանյութեր

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}