«Հրապարակ». ՀՀ իշխանությունն ակնհայտորեն կրակի հետ է խաղում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ հայ վարսահարդարները մեկնում են Փարիզ` մասնակցելու Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն էլ մեկնեց Կիև` հումանիտար օգնություն տանելով Ուկրաինա:
Տեղեկացանք նաև, որ Հայաստանում «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի, ինչին անմիջապես արձագանքեց ռուսական կողմը` Պեսկովի շուրթերով դա անվանելով «մտահոգիչ»։
Միաժամանակ ՊՆ հրավիրեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը` հավանաբար խնդրելով այս երկրների աջակցությունը` սահմանին նոր էսկալացիա թույլ չտալու հարցում: Ալեն Սիմոնյանը հերթական ոչ կոռեկտ հայտարարությունն արեց Զախարովայի հասցեին: ՀՀ իշխանությունն ակնհայտորեն կրակի հետ է խաղում, ստուգելով՝ կկրկնի՞ արդյոք Ռուսաստանն իր վարած քաղաքականությունը Վրաստանում և Ուկրաինայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում