«Հրապարակ». Իշխող կուսակցությունում արդեն աննախադեպ հրմշտոց է սկսվել՝ ապագա պաշտոնների մասով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Երևանի ավագանու ընտրությունների ելքը խիստ անկանխատեսելի է թվում, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ իշխող կուսակցությունում արդեն աննախադեպ հրմշտոց է սկսվել՝ ապագա պաշտոնների մասով։
Մասնավորապես, թիմում իրենց գերակտիվ պահվածքով աչքի են ընկնում հատկապես Տիգրան Ավինյանի ներկայիս խորհրդական Սաշա Կատվալյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, որոնք հավակնում են ընտրություններից հետո փոխքաղաքապետի պաշտոն զբաղեցնել։
Երկուսն էլ ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին և փորձում աչքի ընկնել՝ ղեկավարելով ու հրահանգավորելով շարքային կուսակցականների աշխատանքը։
Հիշեցնենք, որ Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետն էր, ազատվեց պաշտոնից Եռաբլուրում ոստիկանական գործողությունները քննադատող իր ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Նա նաև Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է: Իսկ Արտակ Հովակիմյանը նախկին ԲՀԿ-ական է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում