Ճապոնական ընկերությունները մեծացնում են իրենց ներկայությունը Թուրքիայում
Ճապոնիայի տնտեսության, տեխնոլոգիայի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան զրուցել է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ճապոնացի նախարարը նշել է, որ ճապոնական ընկերությունները թուրք գործարարների հետ միավորվելով երրորդ երկրներում ավելի շատ աշխատանք կարող են կատարել և աշխարհի մասշտաբով ևս կարող են մեծ ներուժ ունենալ առաջիկայում։
Կոնկրետ նշելով, որ Թուրքիայում գործունեություն է ծավալում 280 ճապոնական ընկերություն և Թուրքիան ունի երիտասարդ բնակչություն և բարենպաստ աշխարհագրական դիրք, Նիշիմուրան ասել է, որ աշխարհում Թուրքիան ունի կենսական կարևորության տեղ։
«Այն հյուսիսից, հարավից, արևմուտքից և արևելքից գտնվում է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի, Միջին Ասիայի և Եվրոպայի մերձակայքում։ Թուրքիան մի շարք գրավիչ առաջարկներ է ներկայացնում, սա է պատճառը, որ ճապոնական շատ ընկերություններ մեծացնում են Թուրքիայում իրենց ունեցած կազմակերպությունները։ Թուրքական գործարար աշխարհի հանդեպ մեծ հարգանք ենք տածում»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան