Քաղաքական 22:35 07/09/2023 Հայաստան

Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության ռեսուրս չունի. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը։

Իսկ պատերազմը կանգնե՞լ էր։ Սև լիճը, Իշխանասարը, Վարդենիսը, Սոթքը, Ջերմուկը, Ղարաբաղի շրջափակումն ու օր օրի խորացող հումանիտար աղետն ի՞նչ է, եթե ոչ պատերազմ։

Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։ Եվ այսօր էլ «լինելո՞ւ է պատերազմ թե՞ ոչ» հարցը տվողները հոգու խորքում հույս ունեն, որ բացասական պատասխան են լսելու, կամ այդ հարցով փորձում են քողարկել իրականությունը, որն արդեն ընթացքի մեջ է, որպեսզի շարունակեն հերքել փաստերը։

Հայ ժողովրդին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց տեղեկացված չլինելու մեջ դժվար է մեղադրել։ Ըստ իս, պրոբլեմի հիմքը ոչ թե ինֆորմացիայի պակասն է, այլ իրականությունը մերժելու ագրեսիվ, համաժողովրդական մղումը։

Պատերազմը երբեք չի դադարել, իսկ Հայաստանն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Սրա մասին են վկայում պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող փաստերը և դիվանագիտական գործընթացի տոտալ բացակայության մասին պաշտոնական հավաստիացումները։

Ես գրում եմ այս տեքստը՝ հուսալով, որ գոնե այն կարդացողները կընդունեն իրականությունը։ Ես համարում եմ, որ Հայաստանն ու հայությունն ունեն փրկության մեկ  ձև՝ ընդունել իրականությունը և, վերջապես, սկսել գործել ելնելով օբյեկտիվ, այլ ոչ թե ցանկալի իրականությունից։

2018 թվականից հայ ժողովուրդը՝ գոնե թե դրա ագրեսիվ և էլեկտորալ մեծամասնությունը, առաջնորդվում է «խաղաղություն երկրի սահմաններից դուրս և պերմանենտ պատերազմ՝ երկրի ներսում» նարատիվով։ Արդյունքում ստացանք պերմանենտ պատերազմ երկրի սահմաններից դուրս և  թշնամանք երկրի ներսում։

Պետք է փոխել հին, ձախողված նարատիվը և հասկանալ, որ եթե լինի Հայաստանի նկատմամբ  պատերազմի նոր ֆազա, իսկ ամեն ինչ գնում է դրան, նշանակում է միջազգային մեխանիզմները չեն աշխատում։ Իսկ դրանք իսկապես չեն աշխատում։ Կարդացե՛ք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որն ուղիղ մեսիջ էր Հայաստանին ԵՄ վրա հույս չդնելու մասին։

Պետք է ընդունել, որ սիրելի Ֆրանսիան, չնայած ջանքերին, մեր տարածաշրջանում հարցեր լուծելու հնարավորություն չունի։ Պետք է դադարել ապրել  դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։

Պետք է ընդունել աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական դասավորությունը։

Անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր պատերազմի շեմին պետք է ազատության մեջ հայտնվեն փորձառու գեներալ Խաչատուրովը, սպաները, որոնք բանտերում են անհեթեթ ու չապացուցված մեղադրանքներով։ Պետք է դադարեցնել անձնական քենը Սփյուռքի ակտիվ հայերի դեմ, իսկ եթե Ֆրանսիան այդքան կարևոր է, գոնե թե այս ճակատագրական պահին կարելի է թույլատրել Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար և հայկական ամենակարևոր լոբբիստներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

Պետք է ընդունել, որ կա երկու ռազմական միավոր, որոնք ունակ են զսպել թշնամուն՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի միջամտության հույս չկա, իսկ ՀԱՊԿ-ի շուրջ հիստերիան 2018 թվականից շարունակվում է։

Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ՝ ժողովուրդը կամ իշխանությունը՝ ընդունելով իրականությունը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ՝ սթափության կամ էլ ավելի մեծ օկուպացիայի։

Ես կոչ եմ անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը քիչ են. այս կոչը հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից առաջ, երբ բոլորը տոնում էին «հուլիսյան հերոսամարտի պատմական հաղթանակը»։ Այս  կոչը հնչեցրել եմ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ բոլորը դեռ «հաղթում էին», հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից հետո և անում եմ հիմա։

Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության, անհիմն լավատեսության ու ներքին թշնամանքի ռեսուրս չունի։ Հայաստանն ունի ռացիոնալ հաշվարկի, իրական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և սթափվելու հրատապ անհրաժեշտություն:

Հայ ժողովուրդը իր ընտրած իշխանությունից պետք է պահանջի առաջին անգամ հանուն պետության միավորել, դադարեցնել հեղափոխական խենթությունները, հատկապես  որ  այդ հեղափոխությունից «բան չի մնացել»։ Ազատել քաղբանտարկյալներին, օգտագործել փորձառու բանակցողների ներուժը։ Եղած պրոբլեմատիկ, բայց դե յուրե բարեկամներին վանելուց առաջ  գոնե ունենալ  երաշխիքներ նոր բարեկամներից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}