Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի իշաոտնուկ դրած վրեն նստած է.Նիկոլ Փաշինյան
«Նախագծում ասվում է, որ դեսպանատանն առաջարկվում է դուրս գալ այդ տարածքից՝ մենք ենք ուզում դուրս գալ այնտեղից»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան շենքի գնման որոշման քննարկան ժամանակ:
Նա ասաց որ նկարներով տեսել է դեսպանատան շենքը և, շնորհակալություն հայտնելով տարածքը ՀՀ-ին տրամադրող անձանցից, ասաց, որ իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքն համարի դեսպանատուն:
Հայտնելով, որ շատ տեղեր կա այդ խնդիրը՝ Փաշինյանը հայտարարեց.«Բա ասում ենք՝ ո՞ւր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի իշաոտնուկ դրած վրեն նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»:
Նա հայտարարեց, թե իր անձնական դիրքորոշումն է եղել բոլոր տեղերում ունենալ պատշաճ դեսպանատներ:
«Անթուլատրելի է, որ մենք Մեծ Բրիտանիայում այդ վիճակում ենք: Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, սա անթուլատրելի է: Այո ՀՀ-ն Լոնդոնում 17 մլն ֆունտ ստեռլինգով գնում է դեսպանատուն, որը ՀՀ սեփականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Մինչ այդ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զեկուցեց, որ 2023 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով, որի մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստին ժամանակ ներկայացրել է ՀՀ ԱԳ ՝ տեղեկացնելով, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում:
«Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2018 թ.ից սկսած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսություններին, բոլորը ձախողվել են.Նիկոլ Փաշինյան
- Երբ10 մլն դոլար մի տեղ կա, այնտեղ պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային.Փաշինյան
- Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան
- Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին