Վարդան Օսկանյան. Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն Արցախի շուրջ ստեղծված բանակցային իրավիճակը նմանեցնում է Քի Վիեսթում բանակցային իրավիճակին, երբ հայր Ալիևը ճանաչեց Արցախը Հայաստանի մաս։
Նա հիշեցրեց՝ այդ ժամանակ պայմանավորվում էին Ադրբեջանը Նախիջևանին կապող վեց մետր լայնությամբ էստակադա ստեղծել, որը տրվում էր Ադրբեջանի սուվերենությանը։
«Իհարկե, հայր Ալիևը սա չկարողացավ իրականացնել, վեադարձավ Քի Վեսթից Բաքու, մեծ դիմադրության հանդիպեց։ Կանչեց ԱՄՆ դեսպանին, ասաց, որ նա չի կարողանա դա իրականացնել, այսինքն՝ իր խոստումից հետ կանգնեց»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, Հայաստանում այսօր դրա հայելային իրավիճակ է, Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և պնդում է դրա վրա, որ դրա դիմաց ստանալու է հայերի իրավունքների երաշխքիներ։
«Սա իհարկե, անիրականանալի է, ուղղակի ռեալիստական չէ։ Փաշինյանի համար սա շատ դժվար կլինի իրականացնել, քանի որ նա դրա բորոյական, իրավական, քաղաքական իրավունքը չունի»,-ընդգծեց Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բացի այդ Փաշինյանի ռեյտինգը հիմա շատ ցածր է, դրան էլ գումարած Գերագույն խորհուրդի՝ 1992 թ. որոշումն արգելում է ընդունել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։
Նրա խոսքով, Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան