Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարն անիրատեսական է համարում նախագահի իմպիչմենտի հասնելը
Վրաստանի խորհրդարանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ 100 ձայնի հասնելն իրատեսական չէ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Չնայած նրան, որ նրան պաշտոնավարման մեկ տարի է մնացել, այս տարին նրա համար շատ կարևոր է: Եվ նա ռիսկի չէր դիմի, եթե հույս չունենար հավաքական Ազգային շարժման հետ: Համապատասխանաբար, իհարկե, 100 ձայն ստանալն իրատեսական չէ»,-ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այն, որ խորհրդարանը կողմ է քվեարկելու իմպիչմենտին, իշխող կուսակցությունն ի սկզբանե պատկերացում չի ունեցել։ Բայց նա վստահ է, որ Սահմանադրական դատարանը կհաստատի նախագահի կողմից սահմանադրության խախտումը, որից հետո իմփիչմենթի հարցը կդրվի խորհրդարանում քվեարկության։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին
- Վրաստանի նախագահի իմպիչմենտը նպատակ ունի սահմանափակել նրա գործունեությունը
- Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է իմփիչմենթի ենթարկել նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան