Ֆրանսիան նախազգուշացնում է քաղքացիներին չմեկնել Հայաստանի սահմանամերձ գոտնիներ, այդ թվում՝ Վարդենիս, Սյունիք
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել իրենց էջում հրապարակված քարտեզի վրա կարմիր գծով նշված տարածքները։
«Պաշտոնապես չխրախուսված տարածքները (կարմիրով)
Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ։
Հայաստանից Ադրբեջան մեկնել հնարավոր չէ. Այն անձանց, որոնց անձնագրում կա Լեռնային Ղարաբաղի «վիզան» և/կամ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների կողմից փակցված կնիք, արգելվում է մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Խախտողները Ադրբեջանի տարածք ժամանելուն պես ձերբակալվելու վտանգի տակ են.
Ավելի ընդհանուր առմամբ, խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս շրջանը չի մտնում Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական շրջանի մեջ և այնտեղ հյուպատոսական պաշտպանություն հնարավոր չէ ապահովել»,- նշված է էջում։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ են տալիս չմեկնել Սյունիքի մարզ։
Լուսանկարը՝ նախարարության էջից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները