«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան: Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 7-ին։
Պատերազմ է… Փողոցներում կրակոցներ ու պայթյուններ են լսվում, իսկ բնակարաններից մեկում Կին ու Տղամարդ վիճում են բոլորովին անկարևոր թեմաներով: Նրանց հակամարտությունը նույնքան մշտական է, որքան կյանքը: Բայց նրանք մեր իսկ խոցելիության հայելին են, որոնք ձգտում են հասկացվածության և սիրո: Նրանց հակամարտությունը մի տեսակ նման է խաղի, բայց հանկարծ պարզվում է, որ Էժեն Իոնեսկոյի հիմնադրած «աբսուրդի թատրոնն» ավելի անհեթեթ չէ, քան իրական կյանքը:
Ներկայացման դերակատարներն են Լև Նալբանդյանն ու Նառա Թումասյանը: Ներկայացման բեմանկարիչներն են Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանը, պարերը`Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան