ԿԽՄԿ ուղեկցությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- 9 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել
- Արցախից 11 բուժառու տեղափոխվել է Հայաստան
- Դեկտեմբերից ի վեր Կարմիր Խաչն ավելի քան 700 բուժառուի տարհանում է իրականացրել Արցախից