Մոսկվան կշարունակի կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով
Ռուսաստանը շարունակում է մանրակրկիտ և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, շարունակում է բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից սահմանին զորքեր տեղակայելու մասին Հայաստանի հայտարարություններին։
Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին՝ ՌԴ նախագհի խոսնակը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխվստահության ամրապնդմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան