Հայաստանը բանակցային կոպիտ սխալների պատճառով կանգնել է պատերազմի, հայրենազրկման վտանգի առաջ. Հովհաննիսյան
«Այսօր ստեղծված վիճակը, ընթացքը տանում է պատերազմի, հայրենազրկման», -«Արցախ. ուր է տանում ընթացքը» քննարկման ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս ընթացքը մեկ օրում չի ձևավորվել, այն բանակցային բովանդակության կոպիտ սխալների հետևանք է, որը թույլ է տվել Հայաստանի գործող իշխանությունը։
«Այս բանակցային սխալները, բանակցային այլասերված բովանդակությունը Ադրբեջանի նախագահի մոտ առաջացրել է արհեստական կեղծ սպասումներ։ Խոսքը վերաբերում է Արցախի մասով, Հայաստանի բուն տարածքից ութ անկլավների մասով, որը, չգիտես ում մանդատով, ում լիազորությամբ, Հայաստանի գործող վարչապետը համաձայնվել է, որ լինի այսպես կոչված խաղաղության բովանդակության մեջ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ միջնորդները, Ալիևը սա արձանագրել են. «Ալիևն ասում է՝ տվեք այն, ինչ մենք բանակցել ենք։ Այդ տալու մեխանիզմը գոյություն չունի։ Բոլորը հասկացել են, որ հնարավոր չէ այդ պայմանագիրը, դա չի լինելու։ Մյուս կողմից թշնամական երկրի մոտ առաջացրել են արհեստական խոշոր սպասումներ, և նա ասում՝ եթե չտաս խաղաղության պայմանագրով, ես դա կստանամ իմ տանկերով։ Ամբողջ ողբեգությունը նրա մեջ է, որ սխալ բովանդակության պատճառով բանակցություններն, ըստ էության, ավարտվել են։
Երբ որ բանակցություններն ավարտվում են, մեծանում է պատերազմի հավանականությունը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսում է որպես շարքային քաղաքացի, ով աշխատանքից հետո իրենց բակում նստած ասում է՝ կուտակումներ կան, կռիվ է լինելու։ Այս ժողովուրդը, երկիրը փորձաքար չէ, որ ով ինչ սխալ անի, վերջում ասի՝ չստացվեց, կռիվ է, գնանք, էլի կզոհվենք»։
Նրա խոսքով, Հայաստանի համար չափազանց բարդ խնդիր է առաջացել, բայց որը լուծում ունի։
«Հայաստանը սխալների, բանակցային բովանդակության սխալների պատճառով կանգնել է պատերազմի, հայրենազրկման վտանգի առաջ։ Ի՞նչ պետք է անել։ Իրավունք չունենք թույլ տալու նոր պատերազմ, հայրենիքի կորուստ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Պատերազմ, հայրենազրկում թույլ չտալու համար, ըստ նրա, պետք է կարողանալ փոխել բանակցությունների բովանդակությունը, դնել այնպիսի ձևակերպումներ, որոնք միջնորդների համար կլինեն հասկանալի, Ադրբեջանի համար կլինեն դժվար մերժելի։
«Իսկապես, մեզ պետք է բարձր հեղինակությամբ իշխանություն։ Որպեսզի մենք փոխենք, շտկենք, հնարավորություն ստանանք խուսափել ամենածայրահեղ վտանգավոր սցենարներից, Հայաստանին պետք է նոր կոնսոլիդացված իշխանություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասն` տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան
- Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
- Աբրահամյան. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
- Գեղամյան. Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա
- Վահե Հովհաննիսյան. Ձևավորել ֆիլտր՝ աղետի և արկածախնդրության դեմ
- Վարուժան Գեղամյան. Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ
- Վահե Հովհաննիսյան. Հինգ հարց, որոնց պատասխանները շատ կարևոր են
- Վահե Հովհաննիսյան. Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
- Վահե Հովհաննիսյան. Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները