Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունն շարունակվում է»,-ասաց Փաշինյանը և անդրադարձավ սեպտեմբերի 1-ն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ռազմական գործողությանը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ երեք զինծառայող:
Փաշինյանն հավելեց, որ այդ սադրանքին նախորդել և հաջորդել են ՀՀ ԶՈւ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կեղծ լուրերի տարածումը:
«Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վերահաստատեց Հայաստանի նվիրվածությանը խաղաղության օրակարգին:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ օրերս Նիկոլ Փաշինյանի դեմ դաժանագույն կոմպրոմատների հրապարակում կլինի.Նաիրա Զոհրաբյան
- Երբ սահմաներին կուտակումներ են, կրկին պաշտպանության նախարարը Հայաստանում չէ. Հայկ Նահապտեյան
- ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան