Աբրահամյան. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
Հատկապես Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ քիչ չեն:
Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը և այս օրերին, նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:
Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը ու դրա դիմադրության ռեսուրսը ստեղծված ծանր իրավիճակում շարունակվում է մաշվել:
Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:
Իսկ հայաստանյան իշխանությունների մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված»:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամյան. Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա
- Ադրբեջանն Արցախի բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` ուժի ցուցադրման ձևով. Տիգրան Աբրահամյան
- ԱՀ ՊԲ-ի տեսանյութը ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
- Վարուժան Գեղամյան. Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ
- Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան