Չախալյանն առաջարկում է Ջերմուկում անցկացնել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ
«Հստակ, ոչ օդից կախված տեղեկություններ ունենք, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատրաստվում է հերթական ագրեսիայի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ»,-Կառավարության շենքի դիմաց հայատարարեց Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով, հնարավոր հարձակումը լինելու է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի ուղղություններով։
«Մենք բաց նամակ ենք պատրաստել՝ ուղղված Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի առաջնորդներին։ Առաջարկում ենք Ջերմուկի մոտակայքում նախաձեռնել ու անցկացնել հայ-ռուս-պարսկական համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասաց Չախալյանը։
Նամակը հանձնելու համար նաև նրանք Հայաստանի գործադիր մարմնի շենք էին եկել, որտեղից շարժվելու են դեպի Հայաստանում Ռուսաստանի ու Իրանի դեսպանատներ։
«Հասկանում եմ, որ հիմա Երևանում ընտրություններ են։ Բայց դրանով զբաղվելու ժամանակը չէ։ Խնդրում եմ, կոչ եմ անում, որ բոլորն այս հարցին լուրջ վերաբերվեն, մատների արանքով չնայեն։ Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին այս հարցը դարձնել օրակարագային»,-ասաց Չախալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին