ԱՄՆ-ը Ուկրաինային 175 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ է ներկայացրե
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ օգնություն՝ ներառյալ զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր։
Ռազմական օգնության այս նոր փաթեթը ներառում է HIMARS հրթիռային կայաններ, Javelin հակատանկային զենքեր, Abrams տանկեր և այլ զինատեսակներ, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Կիև այցելության ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային հակահարձակման և ցանկացած ապագա ագրեսիայի դեմ պաշտպանվելու կարողություններն ամրապնդելու գործընթացին:
«Մենք նաև կաշխատենք ձեզ հետ և կաջակցենք ձեր ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության վերականգնման կարևոր գործընթացներին», - նշել է Բլինքենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է