Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։
Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
- ՊԲ-ն Քարվաճառի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի փորձել իրականացնել. հերքում
- Կրկին ապատեղեկատվություն՝ Ադրբեջանից
- Թուրքիան և Ադրբեջանը ահռելի քանակությամբ զինտեխնիկա և զինուժ են կուտակել սահմաններին
- Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակել է Կուտականի դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
- Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը
- Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան