Կրթություն, գիտություն 14:13 07/09/2023 Հայաստան

Մի դասարանի դասագրքում հայերենն ունի 7 հոլով, մյուսում՝ 5 հոլով. Կրթության փորձագետ

Ուսումնական նոր տարին մեկնարկեց առանց 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի։ Դրանք գրված են նոր չափորոշչին համապատասխան, էլեկտրոնային տարբերակները կան, սակայն դեռ տպագրման գործընթացը չի ավարտվել։ Ուսուցիչները ստիպված աշակերտներին հանձարարում են օգտվել էլեկտրոնային տարբերակներից կամ պատճենել։ Պատասխանատու մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, համոզում է՝  սեպտեմբեր ամսվա ընթացքում բոլոր դասագրքերը կլինեն, բայց...

Շատ ծնողներ, ուսուցիչներ դժգոհ են այս իրավիճակից։ Բարդացել  է ուսուցիչների գործը. նոր են ծանոթանալու գրքերին ու առաջարկվող թեմաներին, աշակերտների դեպքում էլ ավելանում է ծնողի հոգսն ու ծախսը. մեկը տանը համակարգիչ չունի կամ ինտերնետ, մյուսը, հնարավոր է, նաև պատճենելու գումար։ Բայց աշակերտին հանձնարարված է, պետք է կատարած գնալ դպրոց։

Panorama.am-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ՝ պետական պատասխանատու գերատեսչության՝ ԿԳՄՍՆ-ի վարած քաղաքականության, դասագրքերն ուշացնելու պատճառով առաջացած խնդիրների ու դրանց հնարավոր հետևանքների մասին։

Panorama.am-2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի մեծ մասը դպրոցներին չի բաժանվել, քանի որ դեռ տպագրված չէ։ Դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ կրթության որակի վրա, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել ուսուցիչների, աշակերտների համար։

Ատոմ Մխիթարյան-Դա խաթարելու է ուսումնական ողջ պրոցեսը, իր հետքն է թողնելու ողջ ուսումնական գործընթացի վրա, ընդ որում՝ ամբողջ ուսումնական տարվա համար։ Եթե դու չես կարողանում հենց սկզբից նորմալ սկսել դասապրոցեսը, առանց հետևանքներ չի մնում։ Այդ մասին նախարարությունը վաղուց տեղյակ էր, բայց անփութության, անգործության հետևանքով ունենք այն, ինչ ունենք։ Իբր թե ունենք այդ դասագրքերը, բայց որոնց ոչ ուսուցիչներն են ծանոթ, ոչ՝ առավել ևս աշակերտները։ Ըստ էության, չեն էլ կարող օգտվել, մինչև դասագրքերը չտպագրվեն, չհասնեն դպրոց։ Իսկ դա գուցե ամիս տևի կամ ամսից էլ շատ։

Panorama.am-Շատ դեպքերում աշակերտներին առաջարկում են էլեկտրոնային տարբերակից օգտվել կամ պատճենել։

Ատոմ Մխիթարյան-Այս դեպքերում էլ մի քանի բարդություններ են առաջանում։ Նախ՝ ինտերնետին հասանելիություն ոչ բոլորն ունեն՝ հաշվի առնելով սոցիալական պայմանները, տարածքը, օրինակ, սահմանամերձ գյուղեր։ Երկրորդ՝ այդ ամեն ինչը պետք է տպել, իսկ դրա հնարավորությունը ոչ բոլորն ունեն։ Երրորդ՝ այնպես չէ, որ դպրոցները հագեցած են համապատասխան միջոցներով,  որպեսզի կարողանան ապահովել և կունենանք ձևական դասապրոցես, ինչպես կորոնավիրուսի ժամանակ, երբ հեռավար էին, բայց, կարելի է ասել, դաս չէին։

Այս ամենն էական ազդելու է  կրթության որակի վրա, որն առանց այն էլ ցածր է։

Panorama.am-Ծանո՞թ եք նոր դասագրքերին, ի՞նչ կարծիք ունեք։

Ատոմ Մխիթարյան-Որոշ չափով ծանոթ եմ գրքերին։ Քանի որ դասագրքերի կազմանն ընդհանուր մոտեցում չի ցուցաբերվել, յուրաքանչյուր դասարանի դասագիրքը կազմվել է հեղինակի կամ հեղինակների խմբի կողմից, որոնք իրար հետ առնչություն չեն ունեցել և անզեն աչքով արդեն ակնհայտ են հակասություններ, որոնք կան այդ դասագրքերում։ Օրինակ, մի դասարանի դասագրքում պարզվում է՝  հայերենն ունի 7 հոլով, երկու տարի անց նույն աշակերտը պարզում է այդ դասարանի դասագրքից, որ հայերենն ունի 5 հոլով։ Ակնհայտ մի օրինակ, որ ընդհանուր մոտեցում չի ցուցաբերվել, ընդհանուր վերահսկողություն, մոնիտորինգ չի իրականացվել և մարդիկ գրել են այն, ինչ այդ պահին իրենց մտքում եղել է, նույնիսկ իրար հետ չեն համաձայնեցրել։ Այսպիսի օրինակներ կարող ենք գտնել նաև «Մաթեմատիկայի» դասագրքերում։ Այսինքն,  անցումը մի դասարանից մյուսը սահուն չէ, երեխան պետք է ջանք գործադրի, որպեսզի մի դասարանից մյուսն առարկան հասականալի լինի։

Panorama.am-«Հայ եկեղեցու պատմություն» առարկան արդյո՞ք «տարրալուծվել» է «Հայոց պատմություն» կամ այլ առարկաների մեջ։

Ատոմ Մխիթարյան-Կարելի է ասել, որ ընդհանրապես դուրս է մղվել։ Իհարկե, կան որոշակի բաներ, որոնք դեռևս մնում են դասագրքերում, բայց չի կարելի ասել, որ «Հայ եկեղեցու պատմություն»-ից է, ընդհանուր պատմություն է։ Կարելի է ասել՝ ասացին ու արեցին, «Հայ եկեղեցու պատմություն»-ն ընդհանրապես դուրս մղվեց։

Panorama.am-Այսօրվա պատասխանատուների նպատակը, իրենց ներկայացմամբ, նոր չափորոշիչ ներդնելով՝ բարձրացնել կրթության որակը։ Կարո՞ղ ենք ասել, որ չեն հասնի իրենց նպատակին։

Ատոմ Մխիթարյան-Այո, չէր էլ կարելի մտածել, որ այդպես կլինի։ Այդ չափորոշիչները փորձարկվեցին Տավուշի մարզում, սակայն այդ փորձարկումն ինչի բերեց, ոչ մեկին հայտնի չէ։ Նույնիսկ Տավուշի մարզի ուսուցիչները սկսեցին բողոքել նոր չափորոշիչներից, որոնք շատերի համար անհասկանալի էին ու այդպես էլ մնացին անհասկանալի ու առանց որևէ փոփոխության ներդրվեցին մյուս դպրոցներում։ Էլ փորձարկման իմաստը ո՞րն էր, որ որևէ բան դրանից հետո չպետք է փոխվեր, ուսուցիչների, մասնագետների կարծիքները հաշվի չառնվեին ու նույնությամբ ներդրվեին մյուս դպրոցներում։

Panorama.am-Այս ամեն ինչը կանխամտածվա՞ծ է, թե՞ անփութության, անփորձության հետևանք է։

Ատոմ Մխիթարյան-Սկզբից մարդու մտքով անցնում էր, որ անփորձության հետևանք կարող է լինել, բայց եթե գործողությունները շարունակվում են անընդհատ, նույն տրամաբանության մեջ, հավաստի կասկածներ են առաջանում, որ սա ուղղակի մշակված քաղաքականության հետևանք կարող է լինել։

Հայաստանում ու մեր հարևան երկրներում կատարված հետազոտությունների համաձայն, կրթության, գրագիտության մակարդակը Հայաստանի դպրոցներում զիջում է հարևան երկրների կրթության, գիտության մակարդակին։ 

Panorama.am-Իսկ ի՞նչ պետք է արվեր կամ արվի այդ մակարդակը բարձրացնելու համար։

Ատոմ Մխիթարյան-Այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում այս ոլորտում, պետք է որոշակի կոմպետենտության մակարդակ ունենան։ Մարդիկ ինչ որոշումներ են կայացնում, որոնք արտագրություններ են այս կամ այն երկրից։ Մարդն իր կյանքի ընթացքում կրթության հետ որևէ առնչություն չի ունեցել, հիմա աշխատում է կրթության նախարարությունում որևէ բարձր պաշտոնում, պատահմամբ այցելել է մի երկիր, ուսումնասիրել այնտեղի փորձը։ Այդ երկրից բերում է  այդ փորձը, իր կողքի աշխատողն էլ ուրիշ երկրից է բերում։ Հիմա այդ «սիմբիոզը» դառնում է  Հայաստանի կրթության համար ուղենիշ։ Արդյո՞ք այդպես պետք է մենք վարվենք։ Այդ մարդիկ պետք է օր առաջ հեռանան, նրանց փոխարինեն մարդիկ, որոնք այս ոլորտում անցած ուղի ունեն, ընդգրկել մասնագետների, որոնք տարիներ շարունակ ոլորտում են, օրինակ համալսարաններում են դասավանդում, ԳԱԱ-ում, ու ձևավորենք այնպիսի խումը, որը կարողանա մեր արժեքներին համապատասխան դասագրքեր կազմել, ոչ թե արտագրություններ անել ու հրամցնել մեր կրթության ոլորտի աշխատակիցներին։

Օրինակ, ԳԱԱ Պատմության ինստիտուտը հրաժարվեց դասագրքեր գրելու գործընթացից, քանի որ նրանց առջև դրվել էին այնպիսի խնդիրներ, որոնք անհնար էր լուծել՝ հաշվի առնելով արժեքային համակարգը։ Այսպիսի բացթողումները չպետք է մեր աչքից վրիպեն, այլ լինենք հետևողական։ Էլ ո՞վ, եթե ոչ Պատմության ինստիտուտը պետք է մասնակցի դասագրքերի մշակման, ներդրման գործընթացին։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}