Միայն աննորմալ մարդը կարող է պատերազմ ուզել, բայց տասնապատիկ աննորմալը կարող է չդիմադրել պատերազմում.Արման Աբովյան
«Մենք ասում էինք, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանն» իրականում բերելու է պատերազմի, որ Արցախի հանրապետության ճանաչումն Ադրբեջանի տարածքում մեխանիկորեն բերելու է ՀՀ տարածքների անեքսիայի լեգիտիմացման փորձի»,-«Արցախ.» ուր է տանում ընթացքը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը, և շարունակեց. «Պատերազմից վատ բան չկա» արտահայտությունը ի վերջո բերեց պատերազմի, քանի որ պատերազմից վատ բանը հայրենազրկությունն է, ցեղասպանությունն է և բոլոր այն երևույթները որոնց մենք այսօր ականատես ենք»:
Նա ասաց, որ անիմաստ է վերլուծել իշխանությունների գործողությոնները, որովհետև նրանք կառավարելի են՝ մի քանի կետիցը, որ իմիտացնում է թե իշխանություն է և փորձում էհասարակությանը նախապատրաստել իր իսկ կազմակերպած, համակարգած «պռավալներին» կամ հերթական հետևանքին:
Աբովյանը համոզմունք հայտնեց, որ այսօր իշխանության համար պայքարի դիսկուրս միայն իշխանության մեջ է, իրականում հանրապետությունում կա մեկ դիսկուրս, մեկ հարց՝ լինելո՞ւ է Հայաստան, թե ոչ:
«Զարմանալի կամ նախանձելի հետևողականությամբ ՀՀ իշխանությունները ապացուցում են որ իրենք ի զորու չեն անվտանգությունն ապահովել՝ նվազագունն ապահովել, որ ՀՀ քաղաքացիները չառևանգվեն, չսպանվեն, չխոշտանգվեն և այս տարական պահանջները բարձրացնելիս իշխանություններն ասում են, թե իշխանության համար կռիվ են անում»,-ասաց Աբովյանը:
Նրա խոսքով՝ իշխանությոնները ՌԴ-ին նշանակել են մեղավոր արտաքին, այլ աշխարհաքաղաքական կենտրոնի հորդորով, որ այդ հորդորի ներքո փորձեն փրկել իրենց իշխանույունը:
Աբովյանն ասաց, որ բոլորը պետք է քայլեր անեն որպեսզի Հայաստանը դուրս հանեն Արևելք-Արևմուտք առճակատումից, որի մեջ իշխանությունն են ներքաշել՝ հիշեցնելով որ մեկ տարի առաջ փորձագետներն զգուշացնում էին որ խուսափեն այդ սցենարից, իսկ առճակատման դաշտ մտցնելով՝ Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է նվազել, որ արտաքին ուժերն են պայքարում թե, ով կվերահսկի Հայաստանով անցնող ճանապարհները:
Նա իշխանություններին կոչ արեց քաղաքական բանավեճը չիջեցնել փողոցային խոսակցության մակարդակի, քանի որ այն վնասում է ՀՀ-ի իմիջին և կարգավիճակին, որն անվտանգային կարևո էլեմենտ է:
«Մենք այլ տարբերակ չունենք, քան գնալ ազգային համերաշխության ճանապարհով, որը չի նշանակում ազգային հնազանդություն, այսինքը՝ բոլորը համերաշխ ենք, որ չենք գնալու թուրքի աշխարհաքաղքական հաշվարկների համար մատաղ լինելու»,- ասաց Աժ նախկին պատգամավորը և հավելեց. «Մենք համաձայն չենք, որ մեր ազգի մի մասը կոտորվի, որպեսզի մյուս մասը չաղ ու բախտավոր լինի»:
Նա սաց, որ կեղծ են պնդումները թե մենք թույլ ենք կարողություն չունենք, դրանով հասարակության դիմադրությունն են կոտրում և թշնամուն հրավիրում հարձակման:
«Քարոզչություն է գնում մեր դիմադրությունը կոտրելու համար:Ոչնչացնում ու վերացնում են միայն դիմադրությունից զրկված միավորներին, դրա համար պետք է հրաժարվել ինքներս մեզ խղճալուց: Մենք չենք ուզում պատերազմ, միայն աննորմալ մարդը կամ հասարակությունը կարող է պատերազմ ուզել, բայց տասնապատիկ աննորմալ մարդը կարող է չդիմադրել, երբ պատերազմը գնում է, իսկ այն չի ավարտվել»,-նկատեց Արման Աբովյանը և շարունակեց. «Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են մեզ հանել մեր անվտանգային համակարգից, որը մենք մեր ձեռքով ջարդում ենք: Ժողովուրդ, մի հատ մտածեք, թե ո՞ւմ է ձեռնտու ռուս իրանական ազդեցությունը Հայաստանում նվազեցնելը, խփել գետնով՝ միայն այն ուժերին, որոնց խանգարում է՝ Թուրքիային և Ադրբեջանին, վերջիններս ուզում են միանալ, իս ՌԴ-ն ու Իրանը չեն ուզում»:
Իր խոսքի ավարտին Աբովյանն ասաց, որ չի ստացվելու Արցախի և Հայաստանի ոչնչացումը, որը աշխարհաքաղաքական գործընթացներով է պայմանավորված, բայց դրա գինը պետք է որոշի ժողովուրդը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան հարցը աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է, Թևան Պողոսյան
- Վարդան Օսկանյան. Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին