Արցախի ՄԻՊ. Տղաների ազատ արձակման մասին ինֆորմացիա չունեմ
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին ադրբեջանցիների կողմից ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդներին ազատ արձակելու վերաբերյալ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկություններ չունի։
«Հենց տեղեկություն ունենամ, հայտարարությամբ հանդես կգամ»,-Panorama.am-ին ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, սոցկայքերում տարածվում է տեղեկատվություն, որ տղաներին ազատ են արձակել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։
Նրանք ֆուտբոլիստներ են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։ Բաքուն հայտարարել է, որ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Ադրբեջանի դատախազությունից հայտնել էին, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված արցախցի 3 երիտասարդներին
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- «Հրապարակ».Առևանգված արցախցի երիտասարդները խոսել են իրենց ընտանիքի անդամների հետ
- Ազատություն առևանգվածներին. Ակցիայի մասնակիցները հասան կառավարության շենք
- Խի՞ են էս մարդիկ զոմբիացել. Քաղաքացիները՝ երիտասարդների առևանգման և նույն օրը Երևանում համերգի անցկացման մասին
- Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին
- Բաքվի որոշումն առևանգված երեք արցախցիների վերաբերյալ՝ 10 օր կալանք, ապա «Ադրբեջանի տարածքից արտաքսում»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա