Արտաքին քաղաքականությունը չի ենթադրում սիրախաղ դեպի այս կամ այն ուժային բևեռը. Գոռ Գևորգյան
«Արցախը և Հայաստանը մեկ ընդհանուր անվտանգային համակարգ են և նրանցից որ մեկը խարխլվում է, ապա անմիջականորեն մյուսն էլ է խարխլվում»,-«Արցախ.» ուր է տանում ընթացքը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նա հայտնեց որ Ադրբեջանի համար Արցախի կարևորությունը դիտարկվում է Սյունիք դուրս գալու և նրա միջոցով ճանապարհ ապահովելու գործոնով:
Նա ասաց, որ աշխարհում չկա մի երկիր, որ չի հայտնվել նման դժվարին իրավիճակում:
«Բայց կա մի տարբերություն, պարտված երկրեներ կան, որոնք իրենց նախաձեռնած արտաքին քաղաքական գործունեությամբ հենք են դրել վերականգնամ և ուժեղ պետություն դառնալուն, և կան պետություններ, որոնք այդ կարգավիճակից դուրս գալու փոխարեն շարունակել են առաջնորդվել այնպիսի պատրանքային օրակարգով, որն էլ ավելի է բարդացրել ու խորացրել այդ իրավիճակը»,-ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն այսօր Հայաստանին սպառնում է ամնեօրյա պատերազմներով:
«Արտաքին քաղաքականությունը չի ենթադրում սիրախաղ, ճակատագրապաշտության հավատք դեպի այս կամ այն ուժային բևեռը, որը կարող է ձեզ մեկնել անհրաժեշտ օգնությունը, այլ մենք պետք է հասկանանք, որ կորցնելով Արցախի հայկականությունը, մենք անմիջականորեն վտանգում ենք ՀՀ անվտանգությունը»,-հայտարարեց Գոռ Գևորգյանը և ասաց որ այդ ճանապարհին եթե անհրաժեշտ է, ապա պետք է փոխել բանակցողին և փորձել բոլոր միջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Միայն աննորմալ մարդը կարող է պատերազմ ուզել, բայց տասնապատիկ աննորմալը կարող է չդիմադրել պատերազմում.Արման Աբովյան
- Արցախյան հարցը աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է, Թևան Պողոսյան
- Վարդան Օսկանյան. Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից
- Հայաստանը բանակցային կոպիտ սխալների պատճառով կանգնել է պատերազմի, հայրենազրկման վտանգի առաջ. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին