Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է բլոգեր Միկա Բադալյանի կալանավորման դեպքը՝ ասելով․
«Չեմ բացառում, որ սա ևս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ։ Արևմուտքն իր մեծ ներդրումն ունի։Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնում է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակում է տեղեկատվության տարածումը»։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել է բլոգեր Միկա Բադալյանի ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի Գորիսում ձերբակալման մասին, այժմ նրանք ՔԿ-ում են։
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք ՝ սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան