Արցախյան հարցը աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է, Թևան Պողոսյան
4Արցախյան հարցը միայն արցախահայության խնդիր չէ, այլ աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է։ Այսօր «Արցախ. ուր է տանում ընթացքը» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
«Աշխարհի ցանկացած կետում ապրող յուրաքանչյուր հայ դրա մասին պետք է խոսի, ինքներս մեզ մանտրայի նման օրվա ընթացքում պետք է կրկնենք այդ մասին»,- հավելեց նա։
Թևան Պողոսյանի խոսքով՝ պետք է ձևավորել այնպիսի կարողություններ, որ թշնամին ինչքան էլ կարողություն և ցանկություն ունենա, Արցախի հարցում զրո նպատակի հասնի։ «Այդ ժամանակ կարող ենք ասել, թե ուր ենք տանում ընթացքը, հակառակ դեպքում այդ հարցը կլուծվի ի օգուտ թշնամու, էլի կպարտվենք ու կկանգնենք կոտրած տաշտակի առաջ»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված երեք հայ տղաներին, որոնց նկատմամբ կիրառվել էր վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, Թևան Պողոսյանը հարց բարձրացրեց, թե արդյոք որևէ մեկը տեղյակ է նրանց ճակատագրի մասին։
Ըստ նրա՝ Կարմիր խաչն ասել է, որ որևէ նորություն չունի, մինչդեռ տղաների կալանքի 10 օրյա ժամկետը լրանում է այսօր, բայց նրանց մասին դեռ որևէ լուր չկա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է անել, որ ազգային միասնություն լինի, Թևան Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է սիրել երեխաներին, թոռներին, կոռներին։ «Եթե իրենց համար երազանք ունենանք՝ կգիտակցենք, թե ինչ պետք է անենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից
- Հայաստանը բանակցային կոպիտ սխալների պատճառով կանգնել է պատերազմի, հայրենազրկման վտանգի առաջ. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները