Դասերն արդեն սկսվել են, իսկ ԿԳՄՍՆ-ն նոր է հայտարարում դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:
«Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:
Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում»,- ասվում է հաղորդագրությունում։