ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությն փաստով
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։ Այդ մասին կարճ հաղորդագրություն է տարածվել ՀՀ-ում ՌԴ դեսապանության ֆեյսբուքյան էջում:
«Դեսպանատանը հայտնի է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Նշված գործակալության հետ կապի մեջ ենք գտնվում, ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։
Մտահոգված ենք ձերբակալված անձանց ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին