Երբ10 մլն դոլար մի տեղ կա, այնտեղ պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային.Փաշինյան
«Առաջին խումբ շահառուներին, որոնց պայմանական փոքր արտադրողներն ենք համարում ասել ենք, որ մինչև 5000-ի սահմաններում, եթե խաղող կմթերես, ապա մեր աջակցության շահառուն ես, այսինքը 5000-ը գերազանցող յուրաքանչյուր 1000 տոննայի համար, որը 4000 տոննա կարող է լինել, տալիս ենք 30 մլն դրամ, այսինքն այդ խմբի մեր շահառուներն առավելագույնը կարող են ստանալ 120 մլն դրամ»,-հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:
Նրա խոսքով՝ մյուս՝ խոշոր մթերողները, որոնք 4-5-ն են, 10000 տոննա մթերելուց հետո յուրաքանչյուր 5000 տոննա մթերելու դիմաց կստանան 250 մլն դրամ աջակցություն:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ իրենց նախնական գնահատականներով միայն 60000 տոննա խաղողն է, որ հայտնի չէ թե ովքեր են գնորդները:
Նա նշեց, որ դրան զուգահեռ իրականացվում է սպիրտի գնման և մթերողների վարկի սուբսիդավորման աջակցությունները:
Խաչատրյանը նշեց, որ կշռումներին հետևելու են մարզպետրանից և էկոնոմիկայի նախարարությունից ձևավորված դիտորդ հանձնաժողովները:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ իրավապահ համակարգից էլ լինեն հանձնաժողովներում:
«Նարանք մթերում են, նրանք էլ օպերատիվ տեղեկանքներ են գրում, թող գնան իրար հետ համ մթերեն համ էլ օպերատիվ տեղեկանքները չգրեն, այլ տեղում արձանագրեն՝ ինչ է կտարվում»,- ասաց Փաշինյանը և ճշտելով որ ամբողջ ծարգրի համար պետությունը 4 մլրդ դրամ է հատկացնում, ահվելեց. «Երբ10 մլն դոլար մի տեղ կա, այնտեղ պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում էլեկտրոնային»:
Մինչ այդ Վահան Քերոբյանը հայտնեց, որ միջոցառումների փաթեթը նախաձեռնել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներում՝ հիմնականում կախված արտարժութային շուկաներում հայկական դրամով ապրանքների թանկացման և դրա հետևանքով մրցակցության դժվարացման հետ:
Նրա խոսքով՝ խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է:
Նախարարի խոսքով, այդ խնդիրները հանգեցրել են նրան, որ կոնյակի արտադրման գործում խաղող մթերողները այս տարի նախապատրաստվել են մոտ 65 հազար տոննայով ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին:
«Այդ խնդիրը լուծելու, խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու, այն 110 դրամն է, ինչպես նաև խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է հետևյալ գործողություններից.
1. Մենք, ինչպես նախորդ տարի, տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերությունների համար, որպեսզի իրենք կարողանան արագ և ավելի լավ պայմաններով վարկավորում ստանան և ավելի արագ վճարեն խաղողի մթերման դիմաց:
2. Մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում, որը պետք է թույլ տա, որ խաղող մթերողները լավ գնով մթերեն խաղողը և իրենց ապրանքի առումով մրցունակ լինեն արտաքին շուկաներում:
Մյուս գործիքը, որն այս տարի առաջին անգամ առաջարկում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը պետք է թույլ տա, որպեսզի մենք նախ հասկանանք, թե խաղողի արտահանման հետ կապված դժվարություններն ինչպիսին են, բայց նաև, մյուս կողմից, տանք լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որպեսզի իրենք կարողանան մթերման ամբողջ ծավալն իրականացնել: Այս գործողությունների համախմբությունը թույլ է տալիս վստահ լինել, որ մենք, առաջին, կապահովենք խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդ՝ կապահովենք նվազագույն 110 դրամ 1 կգ խաղողի համար գինը, ինչպես նաև կապահովենք այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց արտադրած ապրանքի համար»,-հայտարարեց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան
- Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
- Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան