ՀՀ գործադիր մարմինն այսօր որոշում կընդունի վարժական հավաքներ անցկացնելու մասին
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում նախատեսում է ընդունել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշման նախագիծը:
Որոշմամաբ նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանել վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
- Տիգրան Աբրահամյան. Վարժական հավաքի մասնակցին հատուկ գործողության չեն ներգրավում
- Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը կանցկացվել պահեստազորայինների վարժական հավաքներ
- Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել