Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են․
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին