Պաշտպանական կողմը ասել է. թե հայտնաբերված զենքը չի պատկանել բլոգեր Բադալյանին և լրագրող Գևորգյանին
Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միքայել Բադալյանի պաշտպանությունը կբողոքարկի նրանց կալանավորելու որոշումը, քանի որ լրագրողի մեքենայում հայտնաբերված զենքերը նրանցից ոչ մեկին չեն պատկանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ձերբակալվածների փաստաբանը։
«Աշոտ Գևորկյանի և Միխայիլ Բադալյանի պաշտպանությունը կբողոքարկի 72 ժամ կալանքի օրինականության մասին որոշումը»,- նշեց նա, և հավելել. «Տեղի ունեցածը թյուրիմացություն է, Աշոտ Գևորգյանի մեքենայում հայտնաբերված զենքը չի պատկանում ոչ Միխայիլ Բադալյանին, ոչ Աշոտ Գևորգյանին, այլ պատկանում է երրորդ անձի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեն Բադալյանին և Գևորգյանին կալանավորել է 72 ժամով։ Նրանք մեղադրվում են զենքի ապօրինի շրջանառության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պրիմակով. Հայաստանում առևանգել են ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանին
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությն փաստով
- Սյունիքում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը․ ՔԿ խոսնակ
- Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա