Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ Շենգավիթի դատարանի մոտ մեր ներկայությամբ աջակցենք հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիեյանը գրում է.
«Քիչ առաջ գործընկեր Արման Ղազարյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ տեսակցեցինք Գարիկ Գալեյանին։
Գարիկը ամուր է, վճռական տրամադրված։
Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում կայանալու է Գարիկ Գալեյանի դատը:
Մեր ներկայությամբ աջակցենք հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին։
Վստահ եմ, որ շինծու մեղադրանքների այս շղթան շուտով վերջ կունենա, և արդարությունը վերստին կհաստատվի մեր հայրենիքում»։
Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է
- Պարզ քաղաքական հաշվեհարդար է Գարիկ Գալեյանի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան
- Ինչո՞ւ է ձերբակալվել զոհված զինծառայողի հայրը՝ Գարիկ Գալեյանը. փաստաբանը մանրամասներ է հայտնում
- Ձերբակալվել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը
- Նիկոլն ինձ համար վարչապետ չէ, իմ տղային ինքն է սպանել իր վարած քաղաքականությունով․ Գարիկ Գալեյան
- Գալեյանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին