Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Սեպտեմբերի 11-ին այն կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության՝ մասնավորապես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, էկոլոգիայի, քիմիայի և կենսաբանության, երկրաբանության ոլորտներում։
Ըստ հուշագրի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Գիտությունների ակադեմիան կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան