Սաղաթելյան. Լիահույս եմ՝ Արցախը պատվով դուրս կգա այս փորձությունից
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընտրելու է երկրի նախագահ։
Դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, թշնամին զորքեր է կուտակել սահմանին՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։
Այս իրավիճակում կենսական անհրաժեշտություն է, որ Արցախում կայանալիք ընտրությունները տեղի ունենան համախմբման, փոխգործակցության եւ միասնականության մթնոլորտում։
Անթույլատրելի և դատապարտելի են այս օրերին որոշ ուժերի կողմից հնչեցվող սադրիչ, պառակտիչ հայտարարությունները և նախաձեռնությունները, որոք կարող են ապակայունացնել կամ խաթարել պետական համակարգի կենսագործունեությունն Արցախում։
Հավատում ենք, որ Արցախյան ազատամարտի եւ դրան հաջորդած տարիների ընթացքում իր միասնականությամբ բոլոր փորձություններին դիմագրաված արցախահայությունը տեղիք չի տա բախտախնդիր ուժերի սադրիչ կոչերին։ Իսկ Արցախում գործող պատասխանատու ուժերը կրկին հանդես կբերեն ողջախոհություն, կարձանագրեն պահի լրջությունը եւ Ազգային ժողովում կայանալիք ընտրություններով կձեւավորեն կուռ, միասնական, ստեղծված իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնող, արցախահայության ինքորոշման իրավունքները անսակարկ պաշտպանող իշխանություն։
Լիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԱԾ-ն երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերին կոչ է անում սթափվել
- Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել
- Արցախում գործող Հայաստանի իշխանության արբանյակները շրջանառության մեջ դրեցի ծանոթ եզրույթ՝ «...կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախը նախագահ չի ունենա...». Գալստյան
- Այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու համայն հայությանն ու արտաքին աշխարհին․ ԱՀ ԱԺ պատգամավոր
- Չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների կողմից ներմուծված կեղծ օրակարգը արմատներ գցի Արցախում. Գեղամ Ստեփանյան
- Արցախի ընդդիմադիր երեք խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը
- Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան