Ավելի քան 10 պաղեստինցի վիրավորվել է Լիբանանի փախստականների ճամբարում ռազմական բախումների ժամանակ
Լիբանանի հարավում գտնվող Այն էլ Հիլվե փախստականների ճամբարում վերսկսվել են բախումները պաղեստինյան «Ֆաթհ» շարժման մարտիկների և «Ջունդ ալ-Շամ» ծայրահեղական կազմակերպության անդամների միջև։ Ինչպես հաղորդում է El Nashra լրատվական պորտալը, դրանց ընթացքում կողմերը օգտագործում են հրետանային զենքեր և նռնականետեր։ Բժշկական աղբյուրների համաձայն՝ ավելի քան 10 մարդ վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոցներ Սաիդա քաղաքի (Բեյրութից 40 կմ հեռավորության վրա), որի շրջակայքում գտնվում է ճամբարը։ Ուժեղ կրակահերթերը տեղի են ունենում ճամբարի հյուսիսային մասում՝ Ալ-Ֆաուկանի և Ալ-Թավարի թաղամասերում, իսկ պաղեստինցի ընտանիքները լքում են իրենց տները և այնտեղից տեղափոխվում անվտանգ շրջաններ:
«Ֆաթհ»-ի և «Ջունդ ալ-Շամ»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է օգոստոսի 2-ին՝ քառօրյա մենամարտից հետո։ Հակամարտության պատճառ է դարձել հուլիսի 30-ին ծայրահեղականների կողմից ՖԱԹՀ-ի անվտանգության ղեկավար Աբու Աշրաֆ ալ-Արմուշիի սպանությունը։ Կրակոցների ժամանակ 13 մարդ զոհվեց, ևս 65-ը վիրավորվեցին։ Նյութական վնաս է հասցվել 400 շենքի, ավելի քան 20 հազար բնակիչ լքել են իրենց տները և տեղափոխվել ճամբարից դուրս։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Այն ալ Հիլվեում, որտեղ թաքնված են ծայրահեղական խմբավորումների անդամները, բախումներ են տեղի ունեցել 2023 թվականի մարտին և մայիսին։ Ընդհանուր առմամբ երկրում կա 12 պաղեստինյան ճամբար, որոնք ունեն ներքին ինքնավարություն, փախստականների ընդհանուր թիվը գնահատվում է 450 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել
- Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ պայթուցիկ են նետել
- Լիբանանի խորհրդարանի պատգամավո է վիրավորվել, երբ իսրայելցի զինվորականները ցրել են սահմանին կազմակերպված ցույցը
- Լիբանանը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ էսկալացիան կանխելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու առաջարկով