Կանադացի պատգամավորը կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում հայերի հետապնդումները դադարեցնելու համար
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների»,-X-ի իր միկրոբլոգում ահազանգել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասը։
«Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,- գրել է կանադացի խորհրդարանականը։
Գրառմանը նա կցել է Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ընդունած հայտարարության լուսանկարը։ Հայտարարությունն ընդունվել է սեպտեմբերի 6-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին