Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-10-ում է
Իտալական Calcio e Finanza հրատարակությունը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Միլանի «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։
Մխիթարյանը Ստեֆան դե Վրայի հետ կիսում է 7-8-րդ տեղերը։ Մրցաշրջանի համար նրանք վաստակել են 3,8 մլն եվրո։
Կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո:
Միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.
1.Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո
2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո;
4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո;
5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո;
6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո;
7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո;
9-10. Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյան. Այս հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար
- Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն, Ճապոնիա
- Հենրիխ Մխիթարյան. Իմ գաղտնի՞քը. Ես միշտ ներդրել եմ ողջ ուժս՝ թիմին օգնելու համար
- Մխիթարյան. Մենք արժանի չէինք պարտության
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան