Կանադան պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Պիոտրովսկու դեմ
Կանադան Ուկրաինայից հետո դարձավ առաջին երկիրը, որը պատժամիջոցների ցուցակում ներառեց Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն։ artguide.com-ի հաղորդմամբ, նավայն ռուս մշակութային գործիչներից էր, որոնք ներառված են Կանադայի Հատուկ տնտեսական միջոցառումների ակտում: Պատժամիջոցներ են կիրառվել նաև Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի նկատմամբ, ով նույնպես գտնվում է Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։
Ավելի քան քսան տարի Կանադայում գործում էր պետական Էրմիտաժի կանադական հիմնադրամը։ Դրա նպատակն էր օգնել պահպանել Սանկտ Պետերբուրգի հաստատության հավաքածուն և ծանոթացնել այն կանադական հանրությանը։ Այժմ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան