ՌԴ ԱԳՆ-ից հույս են հայտնել, որ Բադալյանի և Գևորգյանի դեպքում ճշմարտությունը կհաղթի
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասինը հույս է հայտնել, որ Հայաստանում ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի ձերբակալության պատմության մեջ ճշմարտությունը կհաղթի։
«Հավանաբար բոլորը ուշադրություն են դարձրել հայ, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի և «Մենք» հաղորդումը վարող Sputnik Արմենիայի թղթակցի կալանավորմանը։ Հիմա, ինչպես հասկացա՝ քննչական գործողություններ։ ընթացքի մեջ են, բայց հուսով եմ, որ բոլոր դեպքերում «ճշմարտությունը կհաղթանակի»,-ասել է Նաստասինը, որին մեջբերել է Sputnik Արմենիան։
Դիվանագետը հույս է հայտնեց, որ իրենց չեն կալանավորել մասնագիտական գործունեության համար, ոչ այն պատճառով, որ ինչ-որ աշխատանք են կատարում՝ ուղղված Ռուսաստանին դրական լույսի ներքո ներկայացնելուն։
«Հակառակ դեպքում իրավիճակը շատ տարօրինակ կլինի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է դիվանագետը։
Նաստասինը նաև նկատել է Հայաստանում Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացման հստակ և ոչ անմիջական միտումներն այսրոպեական չեն: Նրա խոսքով, ավելի ու ավելի շատ են քննադատական արձագանքները, երկկողմ հարաբերությունները խաթարելուն ուղղված տեղեկատվության հոսքը։
«Այդ տեղեկատվությունը միակողմանի է, բացասական և չի համապատասխանում իրականությանը, այն հակասում է երկկողմ հարաբերություններին»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությն փաստով
- Սյունիքում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը․ ՔԿ խոսնակ
- Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը