Իրավունք 22:50 08/09/2023 Հայաստան

Ինքնաձիգը վաճառել է Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանի ավտոմեքենայի մեջ. Քննչական Կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի գործից.

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձինք ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր առ այն, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել և, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ.Պ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում և  ժամանակահատվածում, ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաև՝ մարտական փամփուշտներ և նռնակ, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակության վայրի հարակից այգում: 2022թ. ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուս ինքնաձիգը մտադրվել է ապօրինի կերպով իրացնել:

Ինքնաձիգների և փամփուշտների առկայության և դրանց իրացման մտադրության մասին տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը և հրազենն իրացնելու հարցի շուրջ նրա հետ նախնական համաձայնություն ձեռք բերել:

Վերջինս իր հերթին ձեռնամուխ է եղել ինքնաձիգի վաճառքին և Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից  տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին:

Դրանից հետո վերջինս, նախնական համաձայնության գալով մոր հետ, նրան հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը:

Մ.Պ.-ի մայրը, պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորելով «AK» տեսակի վերոնշյալ ինքնաձիգը, ինչպես նաև` 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված ևս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, 2023թ. օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել և պահել է տան տարածքում, ապա՝ փոխանցել Ա.Մ.-ին:

2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:

Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ:

Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ:

Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:

Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս  անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ մյուսին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը և նպատակները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}