ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի բոլոր պայմաններին՝ հացահատիկի գործարքը վերսկսելու համար. Bild
ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել հացահատիկի գործարքը վերսկսելու ռուսական կողմի բոլոր պայմաններին։ Այս մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին օգոստոսի 28-ին ուղարկված գաղտնի նամակին, որը եղել է նրա մոտ։
Պարբերականի համաձայն՝ նամակում Գուտերեշը Լավրովին հրավիրում է «համաձայնագիր կառուցել ՄԱԿ-ի քարտուղարության և Ռուսաստանի Դաշնության միջև չորս հիմնաքարային սկզբունքների հիման վրա», որոնց օգնությամբ հնարավոր է «վերականգնել Սևծովյան նախաձեռնությունը։ » Հոդվածում նշվում է, որ դրանց «իրականացումը կհանգեցնի բոլոր պահանջների կատարմանը», որը նախկինում հայտարարել էր ռուսական կողմը։
Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ գլխավոր քարտուղարն առաջարկում է «չեղարկել ԵՄ ֆինանսական պատժամիջոցները Ռոսսելխոզբանկի դեմ », որի հետևանքով 2022 թվականի հունիսին դուրս էր մնացել SWIFT ֆինանսական գործարքների համակարգից։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է թերթին, որ այս հարցի լուծում է որոնվում և չի բացառել Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի հատուկ «դուստր ձեռնարկության» ստեղծումը, որը «SWIFT-ի միջոցով գյուղատնտեսական և պարենային գործարքների վճարումներ կանի՝ համաձայն ԵՄ պատժամիջոցների։»։ SWIFT-ը պարբերականին հայտնել է, որ իրենք տեղյակ են և ուշադիր հետևում են հացահատիկի նախաձեռնության քննարկումներին, որոնք «ներկայումս անցկացվում են բարձր մակարդակով»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են հացահատիկի գործարքի չեղարկման հետևանքները
- Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո բորսայում ցորենը կտրուկ թանկացավ