Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում
Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք. Արցախի ԱԳ նախարար
- Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում. Արցախի պետնախարար
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
- Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Ավանեսյան. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան