Վրաստանում հորդառաջ անձրևներն ու սողանքները լուրջ խնդիրներ են առաջացրել
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Վրաստանի Գուրիայի մարզում: Մի քանի գյուղերում ջուրը լցվել է տների առաջին հարկեր, բակեր, գյուղատնտեսական տարածքներ, գրում է վրցական «Առաջին ալիք»-ը։
Նշվում է, որ վնասվել են բնակիչների կենցաղային իրերն ու տեխնիկան։
Լանչխութիում տեղի ունեցած սողանքների հետևանքով էլ շուրջ տասը տուն կտրվել է արտաքին աշխարհից։
Լանչխութի և Օզուրգեթի մունիցիպալիտետներում մոբիլիզացված են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները։
«Ծանրագույն պատկեր է։ Սողանքի հետեւանքով տասը տուն կտրվել է արտաքին աշխարհից։ Մոբիլիզացվել է տեխնիկա, և մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել համապատասխան աշխատանքները։ Իրավիճակը հատկապես ծանր է Չոչխաթիում»,- ասել է Լանչխութիի քաղաքապետ Ալեքսանդրե Սարիշվիլին։