ԱՊՀ ղեկավարները նախատեսում են հայտարարություն ընդունել ռուսաց լեզվի աջակցության և խթանման վերաբերյալ
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարները հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրում են հայտարարություն ընդունել ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան հաղորդակցության լեզվի աջակցության և խրախուսման մասին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է կազմակերպության գործկոմի մամուլի ծառայությունը։
«2023 թվականի սեպտեմբերի 8-ին Մինսկում տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել փորձագիտական խմբի հանդիպումը, որի ժամանակ համաձայնեցվել է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը ռուսաց լեզվի` որպես լեզվի աջակցության և ազգամիջյան հաղորդակցությունների խթանման վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայտարարության նախագիծը նախատեսվում է ընդունել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Փորձագիտական խմբի նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
«Հայտարարության նախագծում նշվում է ԱՊՀ անդամ երկրների եզակի լեզվական, պատմական և մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման համատեքստում, ընդծում են ռուսաց լեզվի կարևորությունը Համագործակցության ընդհանուր մշակութային և հումանիտար տարածքի ամրապնդման գործում, վերահաստատում է ռուսաց լեզուն փոխադարձ շփումներում և միջազգային կազմակերպությունների ու ֆորումների հարթակներում օգտագործման հանձնառությունը»,-նշել են ԱՊՀ գործադիր կոմիտեում։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
- ԱՊՀ-ի խորհուրդը կքննարկի հակաօդային պաշտպանության համակարգի 2024 թ.-ի ֆինանսավորումը
- ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել